Ռազմական
Օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդները եղել են Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական կենտրոն
ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդները մարտի 23-ին այցելել են Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական կենտրոն: Այս մասին տեղեկանում ենք Պաշտպանության նախարարությունից:
Զորամասի հրամանատարը ռազմադիվանագիտական ներկայացուցիչների պատվիրակությանը ներկայացրել է որոշ մանրամասներ զորամասի պատմության, կառուցվածքի, խնդիրների եւ գործունեության վերաբերյալ, ինչպես նաեւ պատասխանել կցորդներին հետաքրքրող հարցերին:
Ճեպազրույցից հետո ռազմական կցորդները շրջել են զորամասի տարածքում, ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, ուսումնանյութական բազային:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական զինուժը կրակ է բացել իրենց մոտեցած ռուս զինծառայողների վրա. կան տուժածներ. ոչ պաշտոնական
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ինչ է կատարվել ռուս սահմանապահների և ադրբեջանցիների միջև․ մանրամասներ
Արցախում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել․ ՀՀ ՊՆ
Ավելին Ռազմական բաժնից
Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռուսաստանի նավթային ենթակառուցվածքներին
5.0