Պատահարներ
Զինծառայողներ են զոհվել․ Հնդկաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Հնդկաստանում ռազմաօդային ուժերի An-32 տրանսպորտային ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է 5 մարդ։ Այս մասին հայտնում է ANI լրատվականը՝ հղում անելով Հնդկաստանի պաշտպանության նախարարությանը։
«Ռազմաօդային ուժերի 5 զինծառայող զոհվել է ինքնաթիռի վթարի հետևանքով», - հայտնում է աղբյուրը։
Նշվում է, որ օդաչուներից մեկը ողջ է մնացել և բժշկական օգնություն է ստանում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ միջադեպը տեղի է ունեցել Հնդկաստանի Ասսամ նահանգի Ջորհաթ ավիաբազայում. ինքնաթիռը վթարի է ենթարկվել վայրէջք կատարելիս։ Նշվել էր, որ վթարից հետո դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներ են ընթանում։
Վթարի պատճառը պարզելու համար ստեղծվել է հետաքննական հանձնաժողով։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանից Հայաստան ժամանած բոլոր անձինք կգնան 25-օրյա վարժական հավաքներին․ ՌՈ-ն ծանուցագրեր է հանձնում․ ԶԼՄ
5.0
Վարորդական իրավունքից զրկվածների համար նոր կարգավորում․ առանց քննության, բայց՝ փորձաշրջանով․ Armlur
5.0
Առանց քննության՝ վարորդական իրավունքից զրկված քաղաքացիները, կրկին վարելու իրավունք կստանան․ նախագիծ
3.7
Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել է ՀՀ քաղաքացիներին
5.0