Վարչապետը նոր կոչով է հանդես եկել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր կոչով է հանդես եկել.
«Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում։
Հրավերս վերաբերում է այն անձանց, ովքեր կրթություն են ստացել աշխարհի լավագույն 200 համալսարաններից մեկում՝ ըստ QS World University Rankings, Times Higher Education (THE) կամ Academic Ranking of World Universities (ARWU, Shanghai Ranking) միջազգային վարկանիշների և պատրաստ են ներգրավվել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում։
Եթե հետաքրքրված եք, խնդրում եմ Ձեր ինքնակենսագրականը (CV) ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին։
Ինքնակենսագրականին անհրաժեշտ է կցել նաև առավելագույնը մեկ էջանոց մոտիվացիոն նամակ։
Առաջին փուլի դիմումների ընդունման ժամկետը՝ 2026 թվականի հունիսի 15-ից մինչև հուլիսի 15-ը։
Նախնական ընտրությունն անցած թեկնածուները կհրավիրվեն հանդիպման։ Կադրային բանկում ընդգրկվածներին առաջիկա մեկ տարվա ընթացքում կառաջարկվի կոնկրետ աշխատանք»:
Սիրում եմ բոլորիդ
Նմանատիպ հոդվածներ
«Բարգավաճ Հայաստան»-ի քվեները անվավեր են ճանաչվել. նոր հայտարարություն
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը գրում է․ «Հարգելի՛ հայրենակիցներ «Բարգավաճ Հայաստան»...
ԿԸՀ-ն խուժանություն արեց՝ զրկելով ԲՀԿ-ին 200-ից ավել ձայնից. Սաղաթելյան
ԿԸՀ-ն նոր մասշտաբի խուժանություն արեց՝ զրկելով ԲՀԿ-ին 200-ից ավել ձայնից: Այդ մասին հայտարարել է Հայաստան դաշինքի պատգամ...
Իրանը պատրաստվում է հրաժեշտ տալ Ալի Խամենեիին
Իրանի զոհված գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությունը կկայանա հունիսի 25-ից հետո։ Այս մասին հայտնում է իրանակ...
«Հազարավոր քարոզիչների ձայներ կեղծելու վրա բռնվել են». Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք էլ ասում ենք ընտրակաշա...