Դոնալդ Թրամփի անունն ապամոնտաժել են Ջոն Քենեդիի անվան կենտրոնից
Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունը, դաշնային դատարանի որոշումից հետո, հեռացրել են Ջոն Քենեդիի անվան Կատարողական արվեստների կենտրոնի ճակատամասից։
Այս մասին հաղորդել է CBS News-ը։ Ավելի վաղ ԱՄՆ օկրուգային դատարանի դատավոր Քրիստոֆեր Քուպերը վճռել էր, որ նախագահի անունը շենքի վրա տեղադրվել է օրենքի խախտմամբ, և պարտավորեցրել էր ապամոնտաժել այն մինչև հունիսի 12-ի օրվա ավարտը։
Բացի այդ, դատարանը կասեցրել է Թրամփի վարչակազմի՝ կենտրոնը երկամյա վերակառուցման նպատակով փակելու ծրագրերը։ Ապամոնտաժման գործընթացը սկսվել է ուշացումով. ուրբաթ երեկոյան շենքի մոտ տեղադրվել են շինանյութեր, սակայն շաբաթ առավոտյան՝ հունիսի 13-ին, գրությունը դեռևս հեռացված չէր։
Վարչակազմից պարզաբանել են, որ ուշացումը պայմանավորված է եղել Վաշինգտոնում տեղի ունեցած ամպրոպներով, որոնք ռիսկեր են ստեղծել աշխատանքների համար։ Չնայած դրան՝ արդարադատության նախարարության ներկայացուցիչները շեշտել են, որ ապամոնտաժումը մոտ ժամանակներս կավարտվի։ Միևնույն ժամանակ դատաքննությունը շարունակվում է. վերաքննիչ դատարանը մերժել է որոշումը կասեցնելու հրատապ միջնորդությունը՝ ուժի մեջ թողնելով անունը հանելու պահանջը։
Նմանատիպ հոդվածներ
Ո՞ր մարզն է ամենաակտիվը մասնակցում ընտրություններին
Ժամը 17:00-ի դրությամբ հանրապետությունում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 48.92 %-ը, ին...
Հանցագործության մասին չհայտնած անձը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեում ստացված հաղորդման հիման վրա, ըստ որի Հ.Ս.-ն հստակ իմանալով նախապատրաստվող հանցագործության մասին՝ ա...
Ալեն Սիմոնյանը դիմել է պատգամավորներին մանդատների և ադրբեջանցիների վերադարձի թեմայով
Ալեն Սիմոնյանը հարցադրումներ է ուղղել պատգամավորներին՝ մանդատներ վերցնելու և 300 000 ադրբեջանցիների գալու վերաբերյալ հայ...
Պահանջվում է՝ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի Գագիկ Ծառուկյանից․ «Հետք»-ը մանրամասնում է
Դատարանը վարույթ է ընդունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդե...