Վլադիմիր Զելենսկին այցելել է Բախմուտ, հանդիպել զինծառայողներին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր այցելել է Դոնբասի շրջան՝ Բախմուտ, որտեղ հանդիպել է ուկրաինացի զինծառայողներին: Նա զրուցել է նաև հոսպիտալում բուժվող զինծառայողների հետ և նրանց մեդալներ է հանձնել խիզախ ծառայության համար:
«Ինձ համար պատիվ է լինել այստեղ, Ուկրաինայի արևելքում, Դոնբասում», - ասել է Զելենսկին:
Նրա խոսքով, այս պատերազմում պետք է խնայել հնարավորինս մեծ թվով ուկրաինացի զինվորների կյանքեր:
«Դուք անհրաժեշտ եք մեր երկիրը պաշտպանելու համար: Շնորհակալ եմ ձեզ»,- ասել է Զելենսկին:
Հանդիպումից հետո զինծառայողները լուսանկարվել են Ուկրաինայի գերագույն գլխավոր հրամանատարի հետ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հակառակորդի կրակոցից սահմանին զոհ ունենք
Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊՆ N զորա...
Ռուս խաղաղապահները Արցախում հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել
Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրել. այս մ...
ՌԴ-ն Կուրիլյան կղզիներում հրթիռային Bastion համակարգերի ստորաբաժանում է տեղակայել
Ռուսական ափամերձ հրթիռային Bastion համակարգերի ստորաբաժանումը տեղակայվել է Խաղաղ օվկիանոսի հյուսիսային՝ Կուրիլյան...
ՌԴ-ն կպատասխանի Ուկրաինայի զինված ուժերին միջուկային բաղադրիչով զենք մատակարարելուն. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան ստիպված կլինի պատասխանել Կիևին միջուկային բաղադրիչով...