ՌԴ-ն Կուրիլյան կղզիներում հրթիռային Bastion համակարգերի ստորաբաժանում է տեղակայել
Ռուսական ափամերձ հրթիռային Bastion համակարգերի ստորաբաժանումը տեղակայվել է Խաղաղ օվկիանոսի հյուսիսային՝ Կուրիլյան կղզիներից մեկում՝ Պարամուշիրում, հայտնում է Reuters-ը։
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով՝ սա ևս մեկ քայլ է երկրի Հեռավորարևելյան շրջաններում պաշտպանությունն ուժեղացնելու համար։
Շոյգուն ասել է, որ Bastion համակարգը կամրապնդի Ռուսաստանի անվտանգությունը Կուրիլյան կղզիների շղթայի շուրջ:
ՌԴ նախարան այսօր նաև հավաստիացրել է, որ Մոսկվայի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգի արդիականացումը կավարտվի այս տարվա ընթացքում: Այդ մասին նա ասել է պաշտպանական գերատեսչության խորհրդի նիստում:
«Մեզ համար առաջնահերթություն է օդային և տիեզերական ուժերի զարգացումը, նոր համակարգեր բանակին փոխանցելը: Այս տարում մենք ամբողջությամբ կավարտենք Մոսկվայի հակաօդային պաշտպանության համակարգի արդիականացումը», - հավաստիացրել է Շոյգուն:
Նա հայտնել է, որ ուկրաինական հակամարտության ընթացքում ռուսական ռազմատիեզերական ուժերը ոչնչացրել են ավելի քան 20 հազար ուկրաինական ռազմական թիրախներ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հակառակորդի կրակոցից սահմանին զոհ ունենք
Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊՆ N զորա...
Ռուս խաղաղապահները Արցախում հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել
Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրել. այս մ...
ՌԴ-ն կպատասխանի Ուկրաինայի զինված ուժերին միջուկային բաղադրիչով զենք մատակարարելուն. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան ստիպված կլինի պատասխանել Կիևին միջուկային բաղադրիչով...
Սիրիայի ՊՆ-ն` Հալեպի օդանավակայանի ուղղությամբ Իսրայելի հրթիռակոծության մասին
Իսրայելական ավիացիան հրթիռային հարված է հասցրել Հալեպի միջազգային օդանավակայանի մոտակայքում։ Հարձակումն իրականացվե...