ՌԴ-ն կպատասխանի Ուկրաինայի զինված ուժերին միջուկային բաղադրիչով զենք մատակարարելուն. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան ստիպված կլինի պատասխանել Կիևին միջուկային բաղադրիչով զենքի մատակարարմանը։ Այսպես է Ռուսաստանի ղեկավարն արձագանքել Ուկրաինայի զինված ուժերին սպառված ուրան պարունակող արկեր մատակարարելու ծրագրերի մասին տեղեկատվությանը։ Նա նշել է, որ Արևմուտքը, կարծես թե, իսկապես որոշել է Ռուսաստանի դեմ կռվել մինչև վերջին ուկրաինացին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Երեքշաբթի՝ մարտի 21-ին, Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Անաբել Գոլդին ասել է, որ Լոնդոնն Ուկրաինային կփոխանցի սպառված ուրանի պարունակությամբ արկերի մի խմբաքանակ՝ որպես ռազմական օգնության փաթեթի մաս։
Այդ արկերի հիմնական վտանգը, ըստ փորձագետների, ժամանակի ընթացքում զինամթերքից արտանետվող փոշին է, որը տեսականորեն կարող է աղտոտել շրջակայքը կամ թունավորել մարդուն:
Նման զինամթերք օգտագործվել է Հարավսլավիայի ռմբակոծության, «Անապատի փոթորիկ» գործողության և 2003 թվականին Իրաք ԱՄՆ-ի ներխուժման ժամանակ։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հակառակորդի կրակոցից սահմանին զոհ ունենք
Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊՆ N զորա...
Ռուս խաղաղապահները Արցախում հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել
Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրել. այս մ...
ՌԴ-ն Կուրիլյան կղզիներում հրթիռային Bastion համակարգերի ստորաբաժանում է տեղակայել
Ռուսական ափամերձ հրթիռային Bastion համակարգերի ստորաբաժանումը տեղակայվել է Խաղաղ օվկիանոսի հյուսիսային՝ Կուրիլյան...
Սիրիայի ՊՆ-ն` Հալեպի օդանավակայանի ուղղությամբ Իսրայելի հրթիռակոծության մասին
Իսրայելական ավիացիան հրթիռային հարված է հասցրել Հալեպի միջազգային օդանավակայանի մոտակայքում։ Հարձակումն իրականացվե...