
Վճիռը կայացված է. պետությանը կվերադարձվի 81.9 մլն դրամի վնասը

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով առաջին վճիռն է կայացվել։ Այս մասին հայտնում է դատական համակարգի տելեգրամյան ալիքը:
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարապետ Բադալյանի կայացրած վճռով՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով հաստատվել է կողմերի միջև հաշտության համաձայնագիր։
ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա» ՓԲ ընկերության նախկին տնօրեն Արթուր Մանուկյանի կողմից պետությանն է վերադարձվելու Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցին հարակից հողատարածքը․ դրա միջին շուկայական արժեքը կազմում է 81.9 մլն դրամ։