Պուտինն ասել է` ինչ փաստաթղթեր են նախատեսում ստորագրել Սի Ցզինպինի հետ. նախագահների կարևոր հայտարարությունները
Պուտինը պարզաբանել է, թե ինչ փաստաթղթեր են նախատեսվում ստորագրել Սի Ցզինպինի հետ բանակցությունների ընթացքում.
Դրանք են.
«Համատեղ հայտարարություններ համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության նոր դարաշրջան մտնող ռուս-չինական հարաբերությունների խորացման մասին: Ինչպես նաեւ մինչև 2030 թվականը ռուս-չինական տնտեսական համագործակցության առանցքային ոլորտների զարգացման ծրագրի վերաբերյալ համատեղ հայտարարություններ»։
Առառանձնացրել ենք նաև Պուտինի հիմնական հայտարարությունները Կրեմլում Սի Ծինփինի հետ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ.
-Մոսկվան ուշադրությամբ ուսումնասիրել է Ուկրաինայում իրավիճակի կարգավորման Պեկինի ծրագիրը, ժամանակ կլինի այն քննարկելու համար։ Ռուսաստանի Դաշնությունը միշտ բաց է բանակցային գործընթացի համար:
-Չինաստանը հսկայական թռիչք է կատարել առաջ, վերջին տասը տարիների ընթացքում զգալի քայլեր են ձեռնարկվել Ռուսաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների զարգացման գործում, ապրանքաշրջանառությունը կրկնապատկվել է։ Երկրներն ունեն բազմաթիվ ընդհանուր խնդիրներ և նպատակներ:
-Մոսկվայի և Պեկինի հարաբերությունները նպաստում են բազմաբևեռության ամրապնդմանը։
Նախագահը նաև շնորհավորել է Սի Ցզինպինին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։
Սին իր հերթին Պուտինին անվանել է սիրելի ընկեր և հավելել.
- Չինական կողմը մեծ ուշադրություն է դարձնում երկկողմ հարաբերությունների զարգացմանը, դրանք ունեն պատմական տրամաբանություն.
- Ռուսաստանը զգալի առաջընթաց է գրանցել բարգավաճման հարցում, վստահ եմ, որ ռուս ժողովուրդը նախագահական ընտրություններում կաջակցի Պուտինին։
Նմանատիպ հոդվածներ
«Մենք դա Հայաստանին չենք պարտադրում». Բլինկենը` խաղաղության պայմանագրի մասին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կարծում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը շուտով կարող են խաղաղ պայմանավորվածություննե...
Լաչինի միջանցքը բացելու դատարանի որոշումն անտեսելու համար Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ
Նիդերլանդների արտգործնախարարությունը գերատեսչություն է կանչել Ադրբեջանի դեսպանին և նրան հայտնել Արդարադատության մի...
Միրզոյանի պատասխանը` ՀՀ-ում հակառուսական տրամադրությունների մասին հարցին
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանում նպատակաուղղված հակառուսական արշավ չկա։ Այսպես...
Հիմա Արցախն ու Ադրբեջանը փորձում են խոսակցության ինչ-որ եզրեր գտնել. Սիմոնյան
ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ուրախ է, որ Հայաստանը Արցախի դերը՝ որպես բանակցող, որպես Արցախի կարգավորմ...