«Արմենիա» հայկական ավիաընկերությունը փոխում է անունը

«Արմենիա» ավիաընկերությունը որոշել է փոխել իր անվանումը` ուղեւորներին շփոթմունքից զերծ պահելու համար. ավիաընկերությունը վերանվանվելու է «AIR DILIJANS»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ավիաընկերությունը:

 

«Իր գոյության ընթացքում (ավելի քան 7 տարի) «Արմենիա» Ավիաընկերությունը ձեռք է բերել բարի համբավ` անվտանգ թռիչքների եւ օդանավում սպասարկման գերազանց մակարդակի համար:

 

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում այս պահին գոյություն ունեն համահունչ անվանումներով մի շարք ընկերություններ, «Արմենիա» ավիաընկերությունը որոշել է փոխել իր անվանումը` մեր ուղեւորներին շփոթմունքից զերծ պահելու համար։

 

Որոշումը կայացվել է մեր ուղեւորների շահերից ելնելով, նրանց ժամանակը խնայելու եւ ավիաընկերության ծառայություններից օգտվելիս հարմարավետություն ապահովելու նպատակով:

 

Ուշադրություն դարձրեք, որ ավիաընկերության մնացած վավերապայմանները մնում են նույնը:

 

«Արմենիա» ավիաընկերության անվանափոխությունից առաջ ձեռք բերված ավիատոմսերը մնում են ուժի մեջ եւ փոփոխություններ չեն պահանջում:

«Արմենիա» ավիաընկերության ավիատոմսեր ունեցող բոլոր ուղեւորներին սիրով կսպասենք “AIR DILIJANS” օդանավում:

 

Մաղթում ենք Ձեզ Բարի թռիչք»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Քաղաքականություն

Պատահարներ