Հասարակություն
Ստացած վնասվածքից հետո Ալեն Սիմոնյանին կվիրահատեն
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այսօր իր հետ կատարված միջադեպին, որի հետևանքով նա հայտնվել էր հիվանդանոցում։
«Սիրելի ընկերներ, համացանցի աղմուկից և տարբեր շահարկումներից զերծ մնալու համար տեղեկացնեմ ձեզ, որ մարզվելու ընթացքում ընկել եմ և կոտրել ձեռքս, կպահանջվի նաև վիրահատական միջամտություն: Շնորհակալ եմ բազմաթիվ նամակների և զանգերի համար»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյան ավելի վաղ սայթաքել էր և վնասել ծունկը։ Նրան տեղափոխել էին հիվանդանոց, որոշ ժամանակ անց նա դուրս էր գրվել։
Նմանատիպ հոդվածներ
Աղիքային ցուպիկ և խմորասնկեր․ Թթվասերի 10 նմուշից 4-ում խախտում կա. «Հետք»
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Երևանը՝ հատված ծառերից հետո․ սոցցանցերում դժգոհում են
Դատախազությունը Տարոն Մարգարյանի գույքի մի մասը չի հայտնաբերել․ «Հետք»
Մետրոպոլիտենը վաղը 1 ժամ ավելի կաշխատի, գնացքները կերթևեկեն մինչեւ կեսգիշեր. քաղաքապետարան
Ավելին Հասարակություն բաժնից
Լավ լուր ոստիկանության ծառայողների համար` կապված հիփոթեքային վարկերի հետ
5.0