TikTok-ի ղեկավարությունը սկսել է բանակցություններ սոցիալական ցանցի հնարավոր վաճառքի շուրջ

Սոցիալական TikTok կայքը բանակցություններ է վարում պոտենցիալ գնորդների հետ՝ հավելվածն ԱՄՆ-ում օգտագործելու արգելքը սահմանած ԱՄՆ պաշտոնյաների պատճառով, հայտնում է New York Post-ը՝ հղում անելով աղբյուրներին։

 

«TikTok-ի հավելվածի պոտենցիալ գնորդների միջև բանակցությունները թեժանում են: TikTok-ը դիտարկում է իր տարբերակները և ուսումնասիրում է հնարավոր գործարքները, որոնք դիտարկվում էին ավելի վաղ, երբ Դոնալդ Թրամփը՝ որպես նախագահ, սպառնացել էր արգելել հավելվածը 2020 թվականին», - ասում են ընկերությանը մոտ կանգնած աղբյուրները:

 

Նրանք չեն հստակեցրել, թե կոնկրետ ում հետ է բանակցում սոցցանցի ղեկավարությունը, սակայն 2020 թվականին հնարավոր համագործակցությունը քննարկվել է Oracle ծրագրային ապահովման արտադրության ամերիկյան կորպորացիայի և ամերիկյան մեծածախ ու մանրածախ Walmart ընկերության հետ։ 

 

Հինգշաբթի օրը՝ մարտի 23-ին, TikTok-ի գործադիր տնօրեն Շոու Ցզու Չուն ցուցմունք կտա Ներկայացուցիչների պալատի էներգետիկայի և առևտրի հանձնաժողովին Չինաստանի հետ ընկերության կապերի մասին:

 

Հինգշաբթի ավելի վաղ The Hill-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը TikTok սոցիալական ցանցի չինացի սեփականատերերից պահանջում է վաճառել իրենց բաժնետոմսերը, հակառակ դեպքում հավելվածը կարող է արգելվել ԱՄՆ-ում։ Նշվում է, որ նման պահանջ է դրել ԱՄՆ-ում օտարերկրյա ներդրումների գանձապետական ​​կոմիտեն (CFIUS)։

Քաղաքականություն