Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մասսայական ցույցեր Մոլդովայում․ կան բերման ենթարկավածներ

Այն, ինչ հիմա կատարվում է Մոլդովայում, աշխատում է հենց իշխանությունների դեմ, ասել է Օրհեյի շրջանի նախագահ Դինու Տուրկանուն՝ մեկնաբանելով Քիշնևում հանրահավաքի գնացող մարդկանց հետ թաղամասերում…

Այն, ինչ հիմա կատարվում է Մոլդովայում, աշխատում է հենց իշխանությունների դեմ, ասել է Օրհեյի շրջանի նախագահ Դինու Տուրկանուն՝ մեկնաբանելով Քիշնևում հանրահավաքի գնացող մարդկանց հետ թաղամասերում տրանսպորտի արգելափակումը։

 

«Այն, ինչ կատարվում է Մոլդովայում, ընդհանրապես դժվար է հասկանալ: Կան տարրական իրավունքներ՝ տնտեսվարող սուբյեկտներ, ովքեր ունեն աշխատանքի, բողոքի իրավունք: Դա ամրագրված է Մոլդովայի Հանրապետության Սահմանադրության մեջ», - ասել է Տուրկանուն:

 

Բողոքի ակցիայի մեկնարկից ի վեր ոստիկանություն բերման են ենթարկվել հանրահավաքի 24 մասնակիցներ, այդ թվում՝ 15 անչափահասներ, որոնց ուղեկցել է ոստիկանության գլխավոր տեսչությունը։

 

Նախարարությունից հայտնում են, որ նրանք տեղափոխվել են տեսչություն՝ անձը հաստատելու համար։

 

Հիշեցնենք՝ Օրհեյում քաղաքացիները պահանջում են, որ կառավարությունը հրաժարական տա, եթե այն չկարողանա վճարել ձմռան ամիսների հաշիվները և կանխել պատերազմը երկրում։

 

 

Նմանատիպ հոդվածներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նեապոլում երկրպագուները անկարգությաուններ են կազմակերպել Չեմպիոնների լիգայի խաղի մեկնարկից առաջ․ կան վիրավորներ

Նեապոլում տեղի «Նապոլիի» և գերմանական «Այնտրախտի» միջև Չեմպիոնների լիգայի ֆուտբոլային հանդիպման նախօրեին անկարգություն է...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250