ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ամո՛թ, ամո՛թ»․ Բրյուսովի համալսարանի ուսանողները վանկարկում են ԿԳՄՍ նախարարի ետևից
Ամո՛թ, ամո՛թ․ Բրյուսովի համալսարանի ուսանողները վանկարկում են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ետևից։
Ինչպես արդեն հայտնել ենք, Բրյուսովի անվան համալսարանում վաղ առավոտից լարված իրավիճակ է։ Բանն այն է, որ այսօր առավոտյան բրյուսովցիներն իմացել են, որ նախարարության կողմից ռեկտոր է նշանակվել Դավիթ Գյուրջինյանը: Նշենք, որ ուսանողները ու դասախոսները դեմ են այս որոշմանը և պայքարելու են։ Մեր տեղեկություններով, որոշում է կայացվել Գյուրջինյանին բուհում ներկայացնելը հետաձգել:
Ըստ լրատվականների Բրյուսովի անվան համալսարանում ուսանողերին թույլ չեն տվել լսել նոր ռեկտորի ելույթը:
Ավելի վաղ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ոստիկաններ է տարել Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան, որտեղ փորձում են ներկայացնել կառավարության կողմից նշանակված նոր ռեկտորին, թեպետ բուհի խորհրդի կողմից կա ընտրված մեկ այլ ռեկտոր։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բռնի ուժով աղջկան նստեցնում է բեռնախցիկում և տանում անհայտ ուղղությամբ․ ՌԴ
Օրենբուրգում տղամարդը բռնի ուժով աղջկան նստեցրել է բեռնախցիկում և տարել անհայտ ուղղությամբ, հայտնում է «МВД Медиа»-ն։&nb...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ալիևը բռնապետ է»․ այսպես են դիմավորել Ադրբեջանի նախագահին Գերմանիայում
Գերմանիայում բնակվող ադրբեջանցի քաղաքական էմիգրանտներ Օրխան Աղաևը և Աֆղան Մուխթարլին Բեռլինում Իլհամ Ալիևին «ողջունել են...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Երևանում կանաչապատման մեծ գոտիներ ենք ստեղծում». Տիգրան Ավինյան
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ավագանու նիստում մանրամասներ է հայտնել մայրաքաղաքի այգիների մաքրման ու վերակառուցման...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օրտա Մուղան և Նաբաթկյանդ գյուղերի բնակիչները փորձել են փակել Բաքու-Ղարաբաղ մայրուղին․ կան տուժածներ
Սաաթլիի շրջանի Օրտա Մուղան և Նաբաթկյանդ գյուղերի բնակիչները փորձել են փակել Բաքու-Ղարաբաղ մայրուղին։ Այս մասին ֆեյսբուքյ...