ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բռնի ուժով աղջկան նստեցնում է բեռնախցիկում և տանում անհայտ ուղղությամբ․ ՌԴ
Օրենբուրգում տղամարդը բռնի ուժով աղջկան նստեցրել է բեռնախցիկում և տարել անհայտ ուղղությամբ, հայտնում է «МВД Медиа»-ն։
Տեղի բնակչուհին հայտնել է ոստիկանություն, որ իր ընկերուհուն բռնի ուժով նստեցրել են մեքենան քաղաքի ծայրամասում գտնվող գազալցակայանում և տարել անհայտ ուղղությամբ։ Այս մասին նրան հեռախոսով պատմել է ընկերուհին։
Հասնելով գազալցակայան՝ ոստիկաններն ուսումնասիրել են դրսի տեսախցիկի ձայնագրությունը։ Այստեղից երևում է, որ աղջիկը փորձել է օգնություն խնդրել բենզալցակայանի աշխատակիցներից և վազել է դեպի դուռը, սակայն տղամարդը բռնել է նրան և հետ քաշել դեպի մեքենան։ Իրավապահները կողմնորոշումը փոխանցել են այլ բրիգադների, արտասահմանյան ավտոմեքենան կանգնեցվել է Օրենբուրգ-Իլեկ ճանապարհին։
Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել 34-ամյա վարորդին և աղջկան դուրս բերել բեռնախցիկից։ Պարզվել է, որ ձերբակալվածը տուժողի ընկերն է՝ նախկինում դատվածություն չունենալով։ Այժմ ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ամո՛թ, ամո՛թ»․ Բրյուսովի համալսարանի ուսանողները վանկարկում են ԿԳՄՍ նախարարի ետևից
Ամո՛թ, ամո՛թ․ Բրյուսովի համալսարանի ուսանողները վանկարկում են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ետևից։ Ինչպես ար...
Երևանի որոշ փողոցներ մասամբ փակ կլինեն․ ծառերի էտ է
Գարնանային էտով պայմանավորված՝ մարտի 18-ին, Ժամը 09:00-ից մասամբ փակ կլինեն Ազատության, Բաղրամյան, Տիգրան Մեծ պողոտաները...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նեապոլում երկրպագուները անկարգությաուններ են կազմակերպել Չեմպիոնների լիգայի խաղի մեկնարկից առաջ․ կան վիրավորներ
Նեապոլում տեղի «Նապոլիի» և գերմանական «Այնտրախտի» միջև Չեմպիոնների լիգայի ֆուտբոլային հանդիպման նախօրեին անկարգություն է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մասսայական ցույցեր Մոլդովայում․ կան բերման ենթարկավածներ
Այն, ինչ հիմա կատարվում է Մոլդովայում, աշխատում է հենց իշխանությունների դեմ, ասել է Օրհեյի շրջանի նախագահ Դինու Տուրկանո...