Մակրոնը սպառնացել է ցրել երկրի ազգային ժողովը` կենսաթոշակային բարեփոխումների նախագծի քվեարկության ձախողման դեպքում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սպառնացել է ցրել երկրի ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը) կենսաթոշակային բարեփոխումների նախագծի քվեարկության ձախողման դեպքում։ Տեղեկացնում է BFMTV հեռուստաալիքը։

 

Այսօր` մարտի 16-ին, Ֆրանսիայի ազգային ժողովում տեղի կունենա ամբողջ երկրում բողոքի ալիք բարձրացրած կենսաթոշակային բարեփոխումների նախագծի վերջնական քվեարկությունը։ Այս օրինագծով առաջարկվում է երկրում կենսաթոշակային տարիքը բարձրացնել մինչև 64 տարեկան։

 

Ինչպես փոխանցում է հեռուստաալիքը՝ հղում անելով կառավարական աղբյուրին, Մակրոնը չորեքշաբթի երեկոյան Ելիսեյան պալատում հանդիպել է վարչապետ Էլիզաբեթ Բորնի հետ։ BFMTV-ի տվյալներով՝ հանդիպման ընթացքում Մակրոնը հայտարարել է, որ քվեարկության ձախողման դեպքում ազգային ժողովը կարող է հայտնվել ցրվելու վտանգի տակ։

 

 

Քաղաքականություն