Բելառուսում պետական ​​դավաճանության համար մահապատիժ նախատեսող փոփոխությունները օրեր անց ուժի մեջ կմտնեն

 2020 թվականի նոյեմբերի 9–-ի հայտարարությամբ արձանագրվել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորը Ռուսաստանի Դաշնությունն է։ Այսօր հրավիրված ասուլիսում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք Լեռնային Ղարաբաղում հնարավոր նոր էսկալացիայի դեպքում Հայաստանը շարունակելու է մնալ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորը։ 


«Ինչո՞ւ ստորագրեցի 2020 թվականի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությունը. շատ պարզ մի պատճառով, որ ընկալեցի` ստեղծված իրավիճակում ՀՀ–ն չի կարող լինել Լեռնային Ղարաբաղի անվտանգության լիարժեք երաշխավորը»,– ասաց նա։ 
 

Փաշինյանն ընդգծեց, որ 44–օրյա պատերազմից հետո պետք էր ստեղծել մի համակարգ, որը կերաշխավորեր Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը։ 
«Համաձայն եռակողմ հայտարարության և դրանից հետո ՌԴ դաշնային խորհրդի կայացրած որոշման` ՌԴ նախագահին թույլ է տալիս զորքեր ուղարկել Լեռնային Ղարաբաղ»,–ասաց նա։ 


Փաշինյանի խոսքով` այս ամենով արձանագրվել է, որ ԼՂ անվտանգության երաշխավորը ՌԴ–ն է ։ 
«Ոչ թե որ Հայաստանը հրաժարվում է դրանից, այլ, ցավոք, Հայաստանը 44–օրյա պատերազմում կրած պարտությունից հետո չի կարող լիարժեք կատարել այդ գործառույթը»,–ասաց նա։