Հասարակություն
Ավտոբուսի վթարից տուժածների թիվը 24-ն է. հայտնի է մահացածի ինքնությունը
Այսօր, ժամը 14.20-ին, ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Կապան համայնքի Նորաշենիկ բնակավայրի ճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. վթարի է ենթարկվել «ՊԱԶ» մակնիշի ավտոբուս: Այս մասին հայտնում է ոստիկանությունը:
Ժամը 16.10-ի դրությամբ տուժած 24 քաղաքացի, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն: Նրանցից մեկը՝ 1970 թ. ծնված Թամարա Դավթյանը, մահացել է:
Տեղեկացրել էինք, որ այսօր՝ ժամը 14:21-ին, Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը ընկել է ձորը, հայտնվել գետում:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ կա տուժած․ մանրամասներ
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
Արտադպրոցական ծրագրերի համար նոր կանոններ․ ԿԳՄՍ-ն նոր պահանջներ է սահմանում
Ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
1.0