Ուկրաինացի դիվերսանտները Բրյանսկի մարզում սպանել են խաղաղ բնակիչների. մարտեր են ընթանում
Ինչպես արդեն հայտնել ենք, Ռուսաստանի Բրյանսկի մարզում «բախումներ են ընթանում ուկրաինացի դիվերսանտների հետ»՝ հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իրավապահ մարմիններին։
Ըստ ստացվող տեղեկությունների՝ մոտ 10։00-ին դիվերսանտները մտել են Բրյանսկի շրջանի տարածք, բաժանվել երկու խմբի ու գնացել Սուշանի և Լյուբեչան գյուղերի ուղղությամբ, որտեղ պատանդ են վերցրել տեղի բնակիչներին։ Այս մասին հաղորդում է WarGonzo-ն: Նշվում է, որ նախնական տվյալներով սահմանը հատել են 10-20 զինվորական։ Թելեգրամյան այլ աղբյուրներ խոսում են մինչև 50 զինվորականի մասին:
Հաղորդվում է նաև, որ Բրյանսկի շրջանի տարածքում պայթեցվել են գազի և էլեկտրակայանները։ Դիվերսանտները կրակ են բացել դպրոցականների տեղափոխող մեքենայի ուղղությամբ, մահացել է 2 մարդ, որոնցից մեկը` դպրոցականներին տեղափոխող մեքենայի վարորդն է եղել: 10 տարեկան երեխան թիկունքից հրազենային վիրավորումով հոսպիտալացվել է:
Պատանդների ստույգ թիվը այս պահին հայտնի չէ: Որոշ աղբյուրներ, սկայն, հաղորդում են մինչև 6 պատանդի մասին: Գյուղացիներից ոմանք կարողացել են փախչել, իսկ մյուսները փակվել են իրենց տներում։
Այս պահին այն վայրերը, որտեղ գործում են ուկրաինացի ահաբեկիչները, շրջափակված են ուժայինների կողմից, պայքար է ընթանում պատանդների ազատ արձակման համար։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ՊՆ-ն սպառնացել է Հայաստանին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Հայաստանից պահանջել է «դադարեցնել զենքի մատակարարումը Ղարաբաղ»։  ...
ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել ԼՂ-ում ադրբեջանական դիվերսիայի մասին
Մարտի 5-ին ադրբեջանական զինուժը կրակել է Լեռնային Ղարաբաղի իրավապահների մեքենայի վրա, հայտնում է ՌԴ պաշտպանության...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները փետրվար...
Ռուս խաղաղապահները Արցախում հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել
Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրել. այս մ...