Շփման գծում նկատելի է Ադրբեջանի որոշակի ակտիվություն. պատգամավոր Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանական վերջին օրերի սադրանքների գլխավոր նպատակը Արցախի հետ տարաբնույթ բանակցությունների համատեքստում ճնշումների ապահովումն է:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Վերջին օրերին եւ´ ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը, եւ´ Արցախի պաշտպանության բանակը հաղորդագրություններ են փոխանցում Արցախի առաջնագծի տարբեր հատվածներում Ադրբեջանի հրահրած հրադադարի ռեժիմի խախտումների մասին:
Չնայած պաշտոնական հաղորդագրություններում մանրամասներ չեն հաղորդվում, սակայն շփման գծում նկատելի է Ադրբեջանի որոշակի ակտիվություն:
Նշեմ, որ այս միտումը դրսեւորվում է առնվազն վերջին 20 օրվա ընթացքում:
Ադրբեջանական սադրանքները հիմնականում դրսեւորվում են ակտիվացող գյուղատնտեսական աշխատանքների ֆոնին, փորձ է արվում խնդիրներ ստեղծել ՊԲ մարտական հերթապահություն իրականացվող անձնակազմի համար, սակայն գլխավոր նպատակը Արցախի հետ տարաբնույթ բանակցությունների համատեքստում ճնշումների ապահովումն է:
Ի դեպ, վերջին օրերին, Ադրբեջանը հիմնական կրակահերթերն արձակում է առաջնագծի` տեխնիկական ապահովումն իրականացնող միջոցների ուղղությամբ:
Ինչո՞ւ է առաջնագծում ակտիվանում Ադրբեջանը:
Այս հարցի հետ կապված տարբեր գործոններ են առկա, սակայն առանցքայինն այն է, որ «Լաչինի միջանցքի» փակումից ի վեր, Ադրբեջանը ճնշման տարբեր միջոցներ է կիրառել` գազի, էլեկտրաէներգիայի խափանումներ եւ այլն, որոնք եղանակային պայմանների բարելավմամբ պայմանավորված աստիճանաբար իրենց ազդեցությունը կորցնում են, իսկ Ադրբեջանը փորձում է դրանք համարժեք փոփոխության ենթարկել, ինչի հետեւանքով որոշակի ակտիվացում է մտցնում առաջնագծում»:
Նմանատիպ հոդվածներ
Մեր երկրում վաղուց կարմրուկ չէր արձանագրվել. սա պետք է ահազանգ լինի. Արսեն Թորոսյան
«Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի 11 դեպք: Մեր երկրում վաղուց կարմրուկ չէր արձան...
Թուրքիայի և Սիրիայի սահմանին 4,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի հարավային հատվածում՝ Սիրիայի հետ սահմանին, 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մաս...
ԱՄՆ-ն արգելել է 300 դոլարը գերազանցող սմարթֆոնների մատակարարումը Ռուսաստան և Բելառուս
ԱՄՆ-ն արգելել է սմարթֆոնների մատակարարումը Ռուսաստան և Բելառուս: Խոսքն այն սմարթֆոնների մասին է, որոնց արժեքը...
ԱՄՆ-ում սնանկացել Է ամենախոշոր բանկը
ԱՄՆ-ում 2008 թվականի ճգնաժամից հետո առաջին անգամ սնանկացել Է ամենախոշոր բանկը: Կալիֆորնիայի կարգավորիչը սնանկ...