«Ես պետք է իմաստ գտնեի». Օհանյանը՝ Հայաստանում կատարած կամավոր աշխատանքի մասին
Հորս ընտանիքը փախել է Թուրքիայից Հայոց ցեղասպանությունից, իսկ մայրս առանց փաստաթղթերի ներգաղթյալ էր, Instagram-ում գրել է Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը՝ Forbes ամսագրին տված իր հարցազրույցի մեկնաբանությունում։
«Առաջին անգամ, երբ 2010 թվականին ես հեռացա Reddit-ից (27 տարեկան էի), 4 ամսով կամավոր աշխատեցի Հայաստանում` kiva.org կայքի համար։ Ինձ պետք էր իմաստ գտնել, եւ դա իմ կարիերայում երբեւէ կայացրած լավագույն որոշումներից մեկն էր»,- նշել է նա Instagram-ում կատարած հրապարակման նկարագրության բաժնում:
Իսկ Forbes ամսագրին տված հարցազրույցի նախաբանում ասված է.
«Օհանյանի նախնիները սպանվել են Հայոց ցեղասպանության ժամանակ, եւ նրանց ունեցվածքը բռնագրավվել է։ Սա սերունդների տրավման է՝ հիմնական պատճառը, որ նա մեծ խաղադրույքներ է կատարում NFT-ների եւ սոցիալական մեդիայի ապագայի վրա՝ չնայած կրիպտոյի ձմեռային ճգնաժամին:
Ալեքսիսի ամենավաղ հիշողություններից է նրա մեծ տատիկ Վերան, ով իր վեցերորդ տարեդարձին մանրամասն պատմել է, թե ինչպես են իր մեծ տատիկն ու հորեղբայրը սպանվել Հայոց ցեղասպանության ժամանակ Սիրիայի անապատով քայլելիս։ Մանկության տարիներին իր նախապապը՝ Ավետիսը, տեսել է, թե ինչպես են թուրք զինվորները գլխատել իր ծնողներին, եւ երբ ցանկացել են բռնել իրեն։ Փոքրիկին ուղարկել են Ստամբուլի մանկատուն, մինչ նա կհասցներ իր ճանապարհը գտնել…»,- ասվում է Օհանյանի հարցազրույցի նախաբանում։
Նմանատիպ հոդվածներ
Ադելը նշանադրվել է
Երգչուհի Ադելը և երգիչ Ռիչ Փոլը նշանադրվել են: Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ նշելով, որ 34-ամյա երգչուհին և 4...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ռոնալդուն իր ծնունդը նշել է հայկական «Լավաշ» ռեստորանում
Կրիշտիանու Ռոնալդուն և նրա հարսնացուն՝ Ջորջինա Ռոդրիգեսը, իրենց ծննդյան տարեդարձը նշել են Սաուդյան Արաբիայում 10 օրվա տա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Քեոփսի բուրգում հայտնաբերվել է նոր միջանցք
Քեոփսի բուրգում հայտնաբերվել է նոր միջանցք: Դրա երկարությունը ինը մետր էր, իսկ լայնությունը` ավելի քան երկու մետր:...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Քայլի Ջեններն ու Հեյլի Բիբերը ծաղրել են Սելենային. ինչպես երգչուհին դարձավ ամենաշատ հետևորդներ ունեցողն Instagram-ում
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երգչուհի Սելենա Գոմեսը ճանաչվել է ինստագրամյան ամենահայտնի կանանցից մեկը՝ առա...