Իրանն Ադրբեջանին առաջարկ է ներկայացրել դեսպանատանը տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ
Իրանը Ադրբեջանին առաջարկել է փորձագետների խմբեր ուղարկել Թեհրան և Բաքու՝ արագացնելու այս տարվա հունվարի 27-ին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա տեղի ունեցած ահաբեկչության հետաքննության ավարտը, որի ժամանակ դիվանագիտական առաքելության անվտանգության ծառայության ղեկավարը զոհվել է, ևս երկու աշխատակից վիրավորվել։ Տեղեկատվությունը փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Համապատասխան առաջարկը Բաքվում հնչեցրել է տնտեսական դիվանագիտության հարցերով Իրանի փոխարտգործնախարար Մահդի Սաֆարին՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը:
Նշվում է, որ հանդիպման ընթացքում Սաֆարին «գործի վերջին զարգացումների վերաբերյալ զեկույց է ներկայացրել» և «խնդրել է Ադրբեջանի իշխանություններին երկու երկրներից համապատասխան փորձագետների թիմեր ուղարկել Թեհրան և Բաքու»՝ արագացնելու գործընթացի ավարտը։
Նմանատիպ հոդվածներ
«Ալիևը հայտարարեց` Լաչինի միջանցքը բաց է այն հայերի համար, որոնք ցանկանում են լքել Ղարաբաղը». Փաշինյանը մեկնաբանում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդում քննարկման ժամանակ հայտարարել է, որ Լեռնային...
ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնում Լավրով-Միրզոյան հանդիպումից
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբ...
ՀՀ ԱԳՆ-ն` Միրզոյան-Լավրով հանդիպման մասին
«Ռաիսինա երկխոսություն» համաժողովի շրջանակներում Նյու-Դելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 3-ին հանդիպում...
Արցախի ԱԳՆ-ն` Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման միջադեպի մասին
Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական կողմի սադրանքները, որոնք իրականացվել են Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետո...