ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուբինյանի ելույթից հետո Ալեն Սիմոնյանը չկարողացավ զսպել ծիծաղը
Այսօր ՀՀ ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստի ժամանակ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ասաց.
«Հարգելի գործընկերներ, իհարկե, ես չեմ կրկնի նախորդ նստաշրջանում իմ զարմանքն առ այն, որ մասնավորապես «Հայաստան» դաշինքը բոլոր նախագծերին քվեարկում է ձեռնպահ, բայց մի հետաքրքրական բանի վրա Ձեր ուշադրությունը դարձնեմ: «Հայաստան» դաշինքը, որը ՔՊ-ին անընդհատ մեղադրում է աշխարհի բոլոր երկրների հետ, առանց բացառության, հարաբերությունները փչացնելու մեջ, և «Հայաստան» դաշինքը, որը, կարծես թե, կողմ է, մասնավորապես, Չինաստանի և Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնելուն, հենց նոր ձեռնպահ քվեարկեց 2 այս երկրների հետ համապատասխան համաձայնագրերի վավերացման նախագծերի առնչությամբ: Ես չգիտեմ` ինչու իրենք դա արեցին, զուտ ֆիքսենք»:
Ռուբինյանի այս ելույթից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չկարողացավ զսպել ծիծաղը օրենքի նախագիծը ներկայացնելիս:
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանի, Ալիևի և Բլինքենի հանդիպումն ավարտվել է
Մյունխենում ավարտվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինք...
«Լաչինի միջանցքում որևէ անցակետի ստեղծում չի նախատեսվում». Լավրով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Լաչինի միջանցքում անցակետերի ստեղծում չի նախատեսվում։ Այս մասին հայտարարել...
«Ալիևը հայտարարեց` Լաչինի միջանցքը բաց է այն հայերի համար, որոնք ցանկանում են լքել Ղարաբաղը». Փաշինյանը մեկնաբանում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդում քննարկման ժամանակ հայտարարել է, որ Լեռնային...
ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնում Լավրով-Միրզոյան հանդիպումից
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբ...