Թալանել են Իջևանի դատախազի բնակարանը. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ««Հրապարակի» տեղեկություններով, շաբաթ օրը՝ փետրվարի 25-ին, գողության դեպք է արձանագրվել Իջեւան քաղաքում: Ըստ մեր իջեւանյան աղբյուրի` թալանել են Իջեւան քաղաքի դատախազ Վասիլ Սարգսյանի բնակարանը` հափշտակելով ավելի քան 25 հազար ԱՄՆ դոլար ու ոսկյա զարդեր: Նշենք, որ Իջեւանի դատախազ Վասիլ Սարգսյանը ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի մորաքրոջ որդին է:
Քննչական կոմիտեից մեզ հետ զրույցում հաստատեցին մեր տեղեկությունը: «Նման դեպք տեղի է ունեցել, նախաձեռնվել է քրեական վարույթ, բնակարանային գողության հատկանիշներով, Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի: Այս պահի դրությամբ վնասի չափը հստակեցված չէ, այդ ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում»,- ասաց քննչականի խոսնակ Գոռ Աբրահամյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
Հունաստանում երկու գնացքներ են բախվել. մահացել է 26 մարդ, կա ավելի քան 80 տուժած
Հունաստանում մարդատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով զոհվել է 26 մարդ, վիրավորվել՝ 85-ը։ Փրկարարական աշխատանքները...
Արարատի մարզում BMW-ն բախվել է գազալցակայանի պատին և հայտնվել քարերի վրա, վարորդն ու վիրավորը ՊՆ ծառայող են․ ԶԼՄ
Այսօր՝ փետրվարի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այս մասին գրում է Shamshyan.com- Ժամը 17։20-ի...
Երկրաշարժեր են եղել Ադրբեջանում և Իրանում
Ադրբեջանում 3,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կե...
7,3 մագնիտուդով երկրաշարժ՝ Տաջիկստանում․ այն զգացվել է նաև Ղազախստանում և Ուզբեկստանում
Տաջիկստանում՝ Չինաստանի հյուսիսարևմտյան Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի սահմանի մոտ 7,3 մագնիտուդով երկրաշարժ է գրա...