ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսներին ահաբեկել են. տարբեր մարզերի հեռուստաալիքներով օդային ռմբակոծության վերաբերյալ ահազանգեր են հնչել
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հերքել է օդային ռմբակոծության վերաբերյալ ահազանգերի մասին տեղեկությունները, որոնք հեռարձակվել էին ՌԴ-ի տարբեր շրջանների հեռուստաալիքներով։ Ըստ այդ տեղեկության օդային ռմբակոծություն է լինելու և մարդկանց կոչ էր արվել գնալ ապաստարաններ: Հայտնուիմ է Readovka-ն:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը նշել է, որ հանրապետության որոշ շրջաններում ռադիոկայանների և հեռուստաալիքների սերվերների կոտրման հետևանքով եթեր հեռարձակվել է օդային ռմբակոծության մասին տեղեկություն, որը իրականությանը չի համապատասխանում։ Ազդանշանները հնչել են ընդամենը մի քանի րոպե։