ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պետերբուրգի օդանավակայանում մարդիկ անորոշության մեջ են, թռիչքները շարունակվում են հետաձգվել

 Պուլկովո օդանավակայանում թռիչքները դեռ հետաձգվում են: Ավիաընկերության աշխատակիցները տեղում չեն, իսկ ուղևորները չգիտեն, թե ինչ պետք է անել, որքան պետք է սպասել:

 

Ինչպես Readovka-ին պատմել են ականատեսները, թռիչքները հետաձգվում են ավելի քան երեքուկես ժամով:

 

Ինչպես արդեն հայտնել էինք` Պետերբուրգի Պուլկովո օդանավակայանը փակվել է չբացահայտված թռչող օբյեկտի պատճառով: 

Օդանավերը պտտվում են քաղաքի վրայով, և նույնիսկ 200 կմ շառավղով վայրէջք չեն կատարում: Ռուսական թելեգրամ ալիքները հաղորդում են, որ Սանկտ Պետերբուրգի երկինք են բարձրացել կործանիչներ, քաղաքում ներդրվել է «Ковёр» պլանը: Սա նշանակում է, որ օդում բոլոր ինքնաթիռների այս տարածքից անհապաղ տեղահանման պահանջ կա, բացառությամբ ռազմական եւ փրկարարական: Այն ներդրվում է միայն բացառիկ դեպքերում:

 

Քաղաքականություն