
Պուտինը ստորագրել է ռուսերենում օտար բառերի օգտագործումը սահմանափակող օրենքը

Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, ըստ որի՝ ռուսաց լեզուն որպես պետական լեզու օգտագործելիս անընդունելի է օտար բառերի օգտագործումը, բացառությամբ նրանց, որոնք ռուսերենում սովորաբար օգտագործվող անալոգներ չունեն։
Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում։
«Ռուսաց լեզուն որպես Ռուսաստանի Դաշնության պետական լեզու օգտագործելիս չի թույլատրվում օգտագործել ժամանակակից ռուսերեն գրական լեզվի նորմերին չհամապատասխանող բառեր և արտահայտություններ (այդ թվում՝ անպարկեշտ խոսք), բացառությամբ օտար բառերի, որոնք ռուսերենում սովորական անալոգներ չունեն և որոնց ցանկը զետեղված է նորմատիվ բառարաններում»,- նշվում է օրենքում։
Փետրվարի 16-ին Պետդուման ընդունել է կառավարության օրինագիծ՝ պաշտոնյաների և քաղաքացիների կողմից ռուսաց գրական լեզվի նորմերի պահպանման մոնիտորինգի մասին։
Պուտինն ավելի վաղ մշակութային պետական քաղաքականության խնդիրներում ներառել էր ավելորդ արտասահմանյան բառապաշարի դեմ պայքարը։