
Միքայել Արզումանյանի կալանքը երկարաձգվել է

ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի կալանավորման ժամկետը երկարացվել է։ Դատարանը բավարարել է նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու մասին միջնորդությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել են ՔԿ-ից։
Հիշեցնենք` օգոստոսի 30–ին հայտնի Միքայել Արզումանյանը ձերբակալվեց Շուշի քաղաքի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու մեղադրանքով։
Ըստ ՔԿ-ի` գեներալ-լեյտենանտը 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 9-ը Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով եւ ոչ պատշաճ կատարելով դրանք, ինչը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
Օգոստոսի 31–ին Արզումանյանի ձերբակալման ժամկետը լրացավ եւ նա ազատ արձակվեց, սակայն նրան կալանավորելու միջնորդություն ներկայացվեց դատարան։ Սեպտեմբերի 1-ին Արզումանյանը կալանավորվեց: