Հուսով ենք` շուտով Ադրբեջան-Նախիջևան երկաթուղու շուրջ համաձայնություն կլինի. Լավրով
Մոսկվան հուսով է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետները շուտով կկարողանան կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել Ադրբեջանի և Նախիջևանի միջև երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի ԱԳՆ–ի ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած ասուլիսում։
«Խոսել ենք Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման բանակցային գործընթացի մասին։ Հուսով ենք, որ առաջիկայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետները` որպես համապատասխան եռակողմ աշխատանքային խմբի համանախագահներ, կկարողանան կոնկրետ պայմանավորվածությունների հասնել Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև երկաթուղային երթուղու օգտագործման վերսկսման վերաբերյալ»,-ասել է Լավրովը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանից մարդ են նշանակել, որ բանակցի Արցախի հայերի հետ
Ադրբեջանի իշխանությունները հերթական սադրիչ քայլն են կատարել։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Միլի Մեջլի...
ԼՂ-ի, Ադրբեջանի ներկայացուցիչների և ՌԴ խաղաղապահների միջև նոր հանդիպում է կայացել
Լաչինի միջանցքով մեքենաների անխոչընդոտ անցումը վերականգնելու և միջանցքի նպատակային օգտագործման փաստը հաստատելու հարցն է...
Ցանկացած մտահոգություն պետք է արծարծվի բանակցությունների համատեքստում. Տոյվո Կլաար
«Ազատություն» զրուցել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։ Այն հարցին թե, ըս...
Նիկոլ Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ մեկնել է Գերմանիա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մարտի 2-3-ին աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանր...