Բայրամովը մեղադրել է Հայաստանին` միջանցքն օգտագործելու կանոնները խախտելու համար
Բայրամովը մեղադրել է Հայաստանին՝ Լաչինի միջանցքի խնդրի կարգավորման հարցում ապակառուցողական դիրքորոշման համար՝ նշելով, որ, այսպես կոչված, բնապահպանների ակցիան պայմանավորված է նրանով, որ «Հայաստանը խախտում է միջանցքն օգտագործելու կանոնները. այն պետք է բացառապես մարդասիրական բնույթ կրի»:
«Երկու տարի շարունակ ադրբեջանական կողմը թե՛ փակ աղբյուրներով, թե՛ ուղիղ, թե՛ միջնորդների միջոցով խոսել է Հայաստանի կողմից միջանցքն օգտագործելու կոպտագույն փաստերի մասին: Սակայն ոչինչ չի ստացվել: Եվ երբ իրավիճակը հանգեցրեց ցույցեր սկսելուն, հայկական կողմը հրաժարվեց շտկել իր դիրքորոշումը, քաղաքական ամենաբարձր մակարդակով հայտարարեց, որ այս հարցի, դրա սկզբնապատճառի, ինչպես նաև՝ ճանապարհի անվտանգության վերաբերյալ հարցերի հետ ոչ մի առնչություն չունի»,- նշել է Բայրամովը՝ հավելելով, որ Հայաստանն այդպիսով փորձում է ողջ պատասխանատվությունը դնել ՌԴ-ի և Ադրբեջանի վրա:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանից մարդ են նշանակել, որ բանակցի Արցախի հայերի հետ
Ադրբեջանի իշխանությունները հերթական սադրիչ քայլն են կատարել։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Միլի Մեջլի...
ԼՂ-ի, Ադրբեջանի ներկայացուցիչների և ՌԴ խաղաղապահների միջև նոր հանդիպում է կայացել
Լաչինի միջանցքով մեքենաների անխոչընդոտ անցումը վերականգնելու և միջանցքի նպատակային օգտագործման փաստը հաստատելու հարցն է...
Ցանկացած մտահոգություն պետք է արծարծվի բանակցությունների համատեքստում. Տոյվո Կլաար
«Ազատություն» զրուցել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։ Այն հարցին թե, ըս...
Նիկոլ Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ մեկնել է Գերմանիա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մարտի 2-3-ին աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանր...