«Առնվազն խոստանում եմ, որ Ադրբեջանը դրանից երջանիկ չի լինելու». Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի որոշումից հետո ադրբեջանցի «բնապահպանների» կողմից Լաչինի միջանցքը փակ պահելուն․
«Միանշանակ, դա մեր կողմից օգտագործվելու է միջազգային բոլոր ատյաններում, և չեմ կարծում, որ դրանից Ադրբեջանը դրանից երջանիկ է լինելու։ Առնվազն խոստանում եմ, որ դրանից նրանք երջանիկ չեն լինելու»,- հայտարարել է Ալեն Սիմոնյանը։
Ալեն Սիմոնյանը, արձագանքելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի լավատեսական հայտարարություններին, նշել է.
«Խաղաղության պայմանագիր կնքելուն մենք վաղուց ենք պատրաստ, և դրա մասին բազմիցս ասել ենք։ Բայց Ադրբեջանի կողմից անընդհատ ներկայացվող նոր առաջարկներն ու այն իրավիճակը, որ լինում է սահմանին, խնդիր են դարձնում խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքումը։ Այնուամենայնիվ, ամեն ինչ անելու ենք և շարժվելու ենք հնարավորինս արագ՝ խաղաղության պայմանագիր կնքելու ուղղությամբ»։
Նմանատիպ հոդվածներ
Ցանկացած մտահոգություն պետք է արծարծվի բանակցությունների համատեքստում. Տոյվո Կլաար
«Ազատություն» զրուցել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։ Այն հարցին թե, ըս...
Ադրբեջանից մարդ են նշանակել, որ բանակցի Արցախի հայերի հետ
Ադրբեջանի իշխանությունները հերթական սադրիչ քայլն են կատարել։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Միլի Մեջլի...
Նիկոլ Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ մեկնել է Գերմանիա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մարտի 2-3-ին աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանր...
ԼՂ-ի, Ադրբեջանի ներկայացուցիչների և ՌԴ խաղաղապահների միջև նոր հանդիպում է կայացել
Լաչինի միջանցքով մեքենաների անխոչընդոտ անցումը վերականգնելու և միջանցքի նպատակային օգտագործման փաստը հաստատելու հարցն է...