Բաքուն խաղաղ բանակցությունների առաջարկությունները Երևանի հետ փոխանակվում է առցանց ձևաչափով. Բայրամով
Ադրբեջանը Հայաստանի հետ «առցանց դիվանագիտության» է անցել՝ բանակցությունների անցկացման շրջանակներում, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
«Հիմա, եթե կարելի է այդպես ասել, մենք այս ոլորտում անցել ենք առցանց դիվանագիտության։ Մենք միմյանց փոխանցում ենք մեր պայմանները։ Բայց ժամանակը ցույց կտա, թե որքանով դա արդյունավետ կլինի»,- ասել է նա:
Բայրամովի կարծիքով, «Լաչինի շրջանում ադրբեջանա-հայկական սահմանին անցակետի բացումը կնվազեցնի լարվածությունը տարածաշրջանում»:
«Բոլորը կտեսնեն, որ Լաչինի ճանապարհով երթեւեկությունն իրականացվում է եռակողմ հայտարարության պահանջներին համապատասխան»,- ասել է նա։
Նրա խոսքով, «կետեր ստեղծելու առաջարկն Ադրբեջանի միջազգային գործընկերների կողմից ընկալվել է որպես առողջ եւ կառուցողական»։
«Երկրորդ պահն այն է, որ Հայաստանի մոտեցումներում մեծ հակասություններ կան։ Հակասությունն այն է, որ Հայաստանը, մի կողմից, միջազգային բոլոր հարթակներում բարձրացնելով խնդիրը, ցանկանում է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, իսկ մյուս կողմից, երբ Հայաստանին առաջարկվում է կառուցողական երկխոսություն, նա անհիմն կերպով խուսափում է դրանից»,- հայտարարել է Բայրամովը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 16-ին կառավարության նիստում ասել էր, որ Երևանն ավարտել է Բաքվի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքների հերթական փուլը՝ իր առաջարկները փոխանցելով ադրբեջանական կողմին։ Նա հավելել էր, որ խոսքը ամբողջական պայմանագրի նախագծի մասին է։ Փաստաթուղթը փոխանցվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրել էի՝ չմտածելով պաշտոնի մասին. Ռուբեն Վարդանյան
Ես Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրել էի՝ չմտածելով պաշտոնի մասին։ Այս մասին Արցախի հանրային հեռուստաընկերո...
Պաշտոնից ինձ ազատելը՝ սխալ որոշում էր. Ռուբեն Վարդանյան
Ես երբեք չեմ մտածել, որ իմ անունը կքննարկվի ՄԱԿ-ի ԱԽ-ում կամ Եվրախորհրդարանում: Բայց Ադրբեջանը փորձեց հնարավորինս անձնավ...
Ռուսաստանը ստիպված կլինի հեռացնել արևմտյան սպառնալիքը իր սահմաններից. նախապայմանի մասին խոսել է Շոյգուն
Թե որքանով Ռուսաստանը ստիպված կլինի հեռացնել արևմտյան սպառնալիքը իր սահմաններից, կախված է նրանից, թե ինչ զենք կմատակարար...
Ջեյհուն Բայրամովը պարզաբանել է, թե ինչի պատճառով է փակվել Ստեփանակերտ-Լաչին ճանապարհը
«Ադրբեջանական կողմի օրինական պահանջների չկատարումը հանգեցրել է բողոքի ակցիայի Ստեփանակերտ-Լաչին ճանապարհին»։ Այդ մա...