ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Արթիկ քաղաքի ավտոտնակներից մեկում հայտնաբերվել են 26-ամյա տղայի և 18-ամյա աղջկա դիեր
Այսօր՝ փետրվարի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանություն և Փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արթիկ քաղաքի Շինարարների փողոցում գտնվող ավտոտնակի ներսում հավանաբար կան քաղաքացիներ, ովքեր չեն արձագանքում դռան թակոցին և հեռախոսազանգերին:
Տեղի ուժերով բացվել է ավտոտնակի դուռը, որտեղ հայտնաբերվել են կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենա: Shamshyan.com-ը հայտնում է, որ ավտոմեքենայի հետևի նստատեղին հայտնաբերվել է տղամարդու դի, իսկ ավտոմեքենայի կողքին՝ գետնին, աղջկա դի:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների ինքնությունը: Լրատվականի տեղեկություններով, մահացածներն են՝ Շիրակի մարզի բնակիչներ 26-ամյա Սարգիս Ա.-ն և 18-ամյա Ազատուհի Հ.-ն: Նշվում է նաև, որ Սարգիս Ա.-ն աշխատում է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության Արթիկ քրեակատարողական հիմնարկում:
[c2b71faaae3c8629e1b4011861dabbe4.JPG]
[f21161537ef76bd8d6c1308a96ce9593.JPG]
[d9b312d44ee56580e9dd72fda3b0b5a3.JPG]
[792fb6f15b6b24962abf34a098b8e416.JPG]
Նմանատիպ հոդվածներ
Կին վարորդը 2 երեխայի վրաերթի է ենթարկել. մանրամասներ
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր առավոտյան` 08։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 41-ամյա Արմինե Գ․-ն իր վարած Do...
Խոշոր պայթյուն` գազալցակայններից մեկում. կան տուժածներ
Փետրվարի 19-ին, ժամը 11։45-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-...
ՌԴ պաշտոնական հաղորդագրությունը` Բրյանսկ ներթափանցած ուկրաինացիների մասին
Ռուսաստանի դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը պաշտոնական հայտարարություն է տարածել Բրյանսկի մարզում տ...
Երևանում 2 երեխայի վրաերթի է ենթարկել. մանրամասներ
Այսօր՝ փետրվարի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 41-ամյա Արմինե Գ․-ն...