ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախը՝ տնտեսական ճգնաժամի շեմին․ ինչ իրավիճակ է հայկական երկրորդ հանրապետությունում

2022թ-ի դեկտեմբերի 12-ից Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի փակումն իր բացասական ազդեցությունն է ունեցել նաև տնտեսության ցուցանիշների վրա: Նախորդ ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշները հաշվարկել է Ազգային վիճակագրական ծառայությունը:

ԱՀ ԱՎԾ նախագահ Մանուշ Մինասյանը նշել է, որ նվազման միտումներն ակնհայտ են. տնտեսության մեջ կա շուրջ 30 տոկոս անկում...

«Հանքագործությունում թողարկում գրեթե չունեցանք: Մշակող արդյունաբերությունում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ցուցանիշը կազմել է շուրջ 65 տոկոս. էլեկտրական էներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտում՝ մոտ 79 տոկոս. ջրամատակարարման, կոյուղու, թափոնների հեռացման և վերամշակման ոլորտում՝ մոտ 84 տոկոս»,- ասել է նա:

Նշվում է, որ գյուղատնտեսությունում այս ժամանակաշրջանում ավանդաբար մեկ ենթաճյուղ է գործում, խոսքը անասնաբուծության մասին է։ 

Պատկերն առավել մռայլ է շինարարության ոլորտում. նախորդ ամսվա ընթացքում իրականացված շինարարության ծավալը՝ 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ, մոտ 4 տոկոս է կազմել: Ընդ որում իրականացրած շինարարության 85 տոկոսից ավելին մարդասիրական օգնության միջոցներով է իրականացվել։
  
Համախառը ներքին արդյունքի մեջ մեծ է պետական կառավարման, պաշտպանության, սոցիալական ոլորտների և ֆինանսական ծառայությունների մասնաբաժինը: Նշված ոլորտներում նվազման զգալի միտումներ չեն արձանագրվել:

Քաղաքականություն

Պատահարներ