Որ դեպքերում հիփոթեքային վարկի եկամտային հարկը չի վերադարձվի․ ՊԵԿ-ը մանրամասնում է

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2022 թվականի հունվարի 1-ից ՀՀ հարկային օրենսգրքով սահմանվել է, թե որ դեպքերում չի վերադարձվում հիփոթեքային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկա¬կան անձի վճարած տոկոսների գումարների չափով եկամտային հարկը (ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 2-րդ մաս, 4-րդ կետ)։

Մասնավորապես, եկամտային հարկը չի վերադարձվում․

 

  • 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով, եթե ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված անշարժ գույքը գտնվում է, կառուցվում է կամ կառուցվելու է Կառավարության որոշմամբ սահմանված շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի)՝ Երևան քաղաքի վար-չական տարածքում ներառված առաջին գոտում:
  •  
  • 2023 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով, եթե անշարժ գույքը գտնվում է, կառուցվում է կամ կառուցվելու է Երևան քաղաքի վարչա-կան տարածքում ներառված երկրորդ գոտում։
  •  
  • 2023 թվականի հուլիսի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով, եթե անշարժ գույքը գտնվում է, կառուցվում է կամ կառուցվելու է Երևան քաղաքի վարչական տարածքում ներառված երրորդ գոտում։
  •  
  • 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով, եթե անշարժ գույքը գտնվում է, կառուցվում է կամ կառուցվելու է Երևան քաղաքի վար-չական տարածքում ներառված՝ վերոնշյալ կետերում չնշված գոտիներում:
  •  

Միաժամանակ, ՊԵԿ-ը տեղեկացնում է՝ անհրաժեշտ է հաշվի առնել, որ նշված սահմանափակումները չեն կիրառվում մին¬չև 2022 թվականի հունվարի 1-ն ընդունված որոշումներով ստացված շինարա¬րութ¬յան թույլտվությունների հիման վրա կառուցված (կառուցվող) բազմաբնակարան բնա¬կելի շենքերի բնակարանների կամ անհատական բնակելի տների նկատմամբ, ինչպես նաև մինչև վերոնշյալ փոփոխությունն ստացված հիփոթեքային վարկերի շրջանակում եկամտային հարկի գումարների հետագա վերադարձի նկատմամբ:

ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն՝ հիփոթեքային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից 2018 թվականի հունվարի 1-ից հետո վարկառու և համավարկառու ֆիզիկական անձինք իրենց ընտրությամբ կարող են օգտվել միայն մեկ հիփոթեքային վարկի պայմանագրի մասով (160-րդ հոդված, 2-րդ մաս, 3-րդ կետ):

Քաղաքականություն