Ի՞նչ վնաս կտա Ամուլսարի շահագործումը. նախարարը պարզաբանում է

Առողջապահության նախարարությունը մշտապես հետևում է ոչ միայն Ամուլսարի,այլ նաև այլ հանքարդյունաբերական կազմակերպությունների կողմից շահագործման արդյունքում առողջությանը հասցված հնարավոր ռիսկերին։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` անդրադառնալով Ամուլսարի շահագործման հետևանքով մարդկանց առողջության վրա հնարավոր հետևանքներին։ Ըստ նախարարի`  նոր տեխնոլոգիական միջոցներն օգտագործելով` կապահովվի անվտանգ և ստանդարտներին համապատասխան հանքի շահագործումը։

 

«Վստահեցնում եմ և վստահ եմ, որ բոլոր անհրաժեշտ փորձաքննություններն իրականացվել են և իրականացվում են, և ընթացքում էլ խստագույնս իրականացվելու են»,–հանքի շահագործման հետևանքների վերաբերյալ ասաց նախարարը` հավելելով, որ իրենք պարբերաբար իրենց գնահատականները հնչեցնում են այս մասով։

 

 

Քաղաքականություն