ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վրաերթի է ենթարկել 73-ամյա տղամարդուն և դիմել փախուստի
Փետրվարի 20-ին, ժամը 06.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 12-րդ կիլոմետրին անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթակել 73-ամյա մի տղամարդու։ Նա տեղում մահացել էր, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել էր փախուստի։
Ոստիկանությունից հայտնում են, որ քրեական ոստիկանության և Վաղարշապատի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ վրաերթը կատարել էր Կոտայքի մարզի 70-ամյա մի բնակիչ՝ իր վարած «Ռենո» մակնիշի մեքենայով։
Դեպքից ժամեր անց Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները Երևանի Շերամի փողոցում նրան ձերբակալել ու, մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել։ Տղամարդը ներկայացվել է Վաղարշապատի քննչական բաժին և տվել խոստովանական ցուցմունք։
Նմանատիպ հոդվածներ
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Opel-ի հարվածից 15-ամյա տղան շպրտվել էր ու բախվել շինության պատին. ինչ վիճակում է երեխան
Ինչպես երեկ հայտնել էինք, տեսախցիկն արձանագրել էր, թե Փարաքարի ճանապարհին ինչպես է Cadillac-ը բախվում Opel-ին, Ope...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ իրավիճակ է Պետերբուրգի օդանավակայնում` անհայտ թռչող օբյեկտի ի հայտ գալուց հետո
Ինչպես արդեն հայտնել էինք` Պետերբուրգի Պուլկովո օդանավակայանը փակվել է չբացահայտված թռչող օբյեկտի պատճառով: Հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեսախցիկը ֆիքսել Է Հունաստանում մարդատար և բեռնատար գնացքների բախման պահը
Տեսախցիկները ֆիքսել Է Հունաստանում մարդատար և բեռնատար գնացքների բախման պահը։ Հիշեցնենք, որ երկաթուղային վթարի հետ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արաբկիրում տուն է այրվում. հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան է հայտարարվել
Մարտի 2-ին՝ ժամը 16:26-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արաբկիրի 23-րդ փողո...