ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ իրավիճակ է Պետերբուրգի օդանավակայնում` անհայտ թռչող օբյեկտի ի հայտ գալուց հետո
Ինչպես արդեն հայտնել էինք` Պետերբուրգի Պուլկովո օդանավակայանը փակվել է չբացահայտված թռչող օբյեկտի պատճառով: Հաղորդվում է, որ թռիչքները հետաձգվում են, ըստ տեղական իշխանությունների, մինչև 12 ժամ: Միաժամանակ գրանցումները շարունակում են, ուղևորներին որևէ տեղեկություն չի տրվում, թե ինչ է կատարվում։
Օդանավերը պտտվում են քաղաքի վրայով, և նույնիսկ 200 կմ շառավղով վայրէջք չեն կատարում: Ռուսական թելեգրամ ալիքները հաղորդում են, որ Սանկտ Պետերբուրգի երկինք են բարձրացել կործանիչներ, քաղաքում ներդրվել է «Ковёр» պլանը: Սա նշանակում է, որ օդում բոլոր ինքնաթիռների այս տարածքից անհապաղ տեղահանման պահանջ կա, բացառությամբ ռազմական եւ փրկարարական: Այն ներդրվում է միայն բացառիկ դեպքերում:
Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ Երկու անօդաչու թռչող սարքեր պայթուցիկներով գրոհել էին Կրասնոդարի երկրամասում գտնվող «Ռոսնեֆտ» նավթային պահեստի ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ նավթի պահեստի տարածքում պայթյուններ են տեղի ունեցել փետրվարի 28-ի գիշերը։ Տուապսեում նավթի պահեստարանի մոտակայքում գտնվող կաթսայատան շենքը վնասվել է։
Պայթյուններից հետո նավթի պահեստում հրդեհ է բռնկվել, որն արդեն մարվել է։