Հասարակություն
Թուրքիայում փլատակների վերացման աշխատանքներում ներգրավված են եղել 11 հազար օտարերկրյա փրկարար
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո փլատակների վերացման աշխատանքներում անմիջականորեն ներգրավված են եղել 88 երկրների փրկարարներ։
«Ընդհանուր առմամբ մեզ օգնություն է առաջարկել 102 երկիր, որոնցից 88-ի փրկարար ծառայությունների ներկայացուցիչներ անմիջականորեն մասնակցել են մեր երկրում որոնողափրկարարական աշխատանքներին: 23 երկրների մասնագետների թիմերը ավարտել են իրենց առաքելությունը և վերադարձել հայրենիք: Մնացածը շարունակում են աշխատել Թուրքիայում»,- ասել է նա։
Չավուշօղլուն հավելել է, որ հանրապետություն է ժամանել ավելի քան 11000 օտարերկրյա փրկարար, որոնցից 5300-ը դեռ մաքրում են փլատակները։
Նմանատիպ հոդվածներ
Կացարանի հրդեհի գործով քրեական հետապնդում է հարուցվել զորամասի ինժեներական ծառայության պետի նկատմամբ
«Վարժական հավաքների» անվան տակ պետությունը քաղաքացիներին փաստացի ներգավում է մեկ այլ «պարտադիր զինվորական ծառայության». «Թաթոյան» հիմնադրամ
Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը մերժվել է
Թուրքիայում հայ փրկարարների թալանի մասին լուրերը կեղծ են
Ավելին Հասարակություն բաժնից
Մանրամասներ թիվ 8 ավտոբուսի վարորդի դանակահարությունից
5.0