Հասարակություն
Թուրք փրկարարները տան փլատակներից գտել են 2 մլն դոլար
Թուրք փրկարարները որոնողական աշխատանքների ընթացքում երկրաշարժերից ամենաշատը տուժած Գազիանթեփ քաղաքի փլատակներում հայտնաբերել են մոտ 2 մլն դոլար։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները գումարը փոխանցել են տեղի ոստիկանությանը, այդ մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Գումարը հայտնաբերվել է, երբ փրկարարները տղամարդու դին հայտնաբերել են Այշե-Մեհմեթ Փոլաթ բնակելի համալիրի փլատակներում:
«Տղամարդու կողքին եղել է ընդհանուր առմամբ 2 մլն դոլար, գումարը փրկարարները հանձնել են հատուկ ջոկատայիններին։ Մեր տղաները առաջին հերթին կյանքեր են փրկում, բայց թանկարժեք իրերը նույնպես հանձնվում են ոստիկանությանը. սա եզակի դեպք չէ»,- ասել է քաղաքի հրշեջ ծառայության ղեկավար Գաֆեր Յըլմազը։
Նմանատիպ հոդվածներ
Կացարանի հրդեհի գործով քրեական հետապնդում է հարուցվել զորամասի ինժեներական ծառայության պետի նկատմամբ
«Վարժական հավաքների» անվան տակ պետությունը քաղաքացիներին փաստացի ներգավում է մեկ այլ «պարտադիր զինվորական ծառայության». «Թաթոյան» հիմնադրամ
Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը մերժվել է
Թուրքիայում հայ փրկարարների թալանի մասին լուրերը կեղծ են
Ավելին Հասարակություն բաժնից
Մանրամասներ թիվ 8 ավտոբուսի վարորդի դանակահարությունից
5.0