Հասարակություն

Հայտնի է զորամասի կացարանի հրդեհից ողջ մնացած 2 զինծառայողի թմրաբանական փորձաքննության եզրակացությունը.«Ժողովուրդ»

Հայտնի է զորամասի կացարանի հրդեհից ողջ մնացած 2 զինծառայողի թմրաբանական փորձաքննության եզրակացությունը.«Ժողովուրդ»

ՀՀ քննչական կոմիտեն ստացել է նաև Ազատ գյուղի զինվորական կացարանում ողջ մնացած երկու զինծառայողների մասով անցկացված թմրաբանական փորձաքննության եզրակացությունը: Ըստ այդ եզրակացության՝ թմրանյութի հետքեր չեն եղել նրանց մարմիններում: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

 

««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնապես դիմեց ՀՀ քննչական կոմիտե, որտեղից ի պատասխան հայտնեցին. «Երեք զինծառայողների մասով թմրաբանական փորձաքննության եզրակացությունները ստացվել են. նրանց օրգանիզմում թմրանյութի հետքեր չեն հայտնաբերվել»»,–գրում է թերթը:

 

Նշենք, որ թմրաբանական փորձաքննության էին ենթարկվել Ազատ գյուղի կացարանի ողբերգական հրդեհի գործով անցնող սպան՝ Եղիշե Հակոբյանը, և երկու զինվոր:

 

 

Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող։

 

Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250