Սպիտակում ձյուն է, կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար․ խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։
Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սպիտակ քաղաքում տեղում է ձյուն։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Նմանատիպ հոդվածներ
Ինձ կբացատրե՞ք՝ այդ «կուռաժիտ» լինելը. երիտասարդ կին է մահացել՝ 31 շաբաթական հղիությամբ. Սոնա Մնացականյանի հայր
Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելու գործով մեղադրյալ Արամ Նավասարդյանի եղբայրը պնդում է, թե...
3 հոգո՞վ են վերանորոգելու. օգտատերերը` 9 ամսում Հաղթանակի կամրջի մայթերն ու առաջին գոտիները վերանորոգելու որոշման մասին
Երևանի քաղաքապետարանն այսօր հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է Երևանի ամենաբանուկ հատվածում իրականացվելիք հերթա...
Հրդեհից զոհված զինծառայողների հարազատների վիշտը շահագործելով ապատեղեկատվության տարածումն անթույլատրելի է․ ՔԿ
Հրդեհից զոհված զինծառայողների հարազատների հույզերը շահագործելով ապատեղեկատվության տարածումն անթույլատրելի է: Այս մասին հ...
Ադրբեջանը կրկին արգելափայել է Արցախի գազամատակարարումը
Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակի աշխատանքը։ Այս մասին հայտնում է Արցախի...