Երեխաներից մեկի ինքնազգացողությունը վատացավ. ՊՆ նախկին շենքի բնակիչները դրսում են գիշերել
ՊՆ նախկին շենքի բնակիչները գիշերել են դրսում, այս մասին հաղորդում են տեղում աշխատող լրագրողները: Տեսանյութում երևում է` ինչպես է վատանում երեխաներից մեկի ինքնազգացողությունը: Ոստիկանները համոզվում են, որ երեխայի հետ ամեն ինչ կարգին է, բայց նրան ուղեկցում են դեպի շտապօգնության մեքենա:
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին ՀՀ ոստիկանության մի քանի տասնյակ աշխատակիցները ՀՀ ՊՆ նախկին շենքում բնակություն հաստատած բնակիչներին տարածքից հեռացնելու գործողություններ են իրականացրել:
Երեկ Ներքին գործերի նախարարության ոստիկանության հասարակական կարգի ապահովման գլխավոր վարչության պետի տեղակալ Գևորգ Ազիզյանն ասաց, որ շենքի բնակիչները կարող են գնալ «Նաիրի» մշակույթի տուն, որտեղ սոցիալական ծառայության աշխատակիցները կատարում են համապատասխան հաշվառում և խնդիրների հետ կապված կցուցաբերեն անհրաժեշտ աջակցություն: