Միրզոյանը` Թուրքիայի հետ սահմանի բացման վերաբերյալ ունեցած քննարկման մասին. նախարարը ժամկետներ նշեց
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Թուրքիայում գտնվելու ընթացքում տեղի իշխանությունների հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները և հայ–թուրքական սահմանի բացման հարցերը։ Այս մասին Միրզոյանն ասաց կառավարության նիստի ժամանակ։
«Որոշում կա արագացնել երկխոսության սահմանների բացման նպատակով տեղի ունեցող գործընթացը։ Հայտարարել էինք, որ համատեղ աշխատանքներ կիրականացվեն Անիի պատմական կամրջի վերականգնման ուղղությամբ։ Մինչև զբոսաշրջային սեզոնի մեկնարկը կաշխատենք ավարտին հասցնել երրորդ երկրների քաղաքացիների և մեր երկու երկրների դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիների համար սահմանի հատումը»,-ասաց Միրզոյանը։
Նա նաև շեշտեց, որ այցի ու քննարկումների հիմնական թեման տեղի ունեցած երկրաշարժն էր։ Նախարարը հավելեց, որ թուրքական կողմից և՛ կենտրոնական իշխանությունների, և՛ տեղի վարչակազմի, և՛ բնակչության արձագանքի մակարդակով հայ փրկարարների աշխատանքի, ինչպես նաև հումանիտար օգնության վերաբերյալ գնահատանքի խոսքեր են հնչել։
Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարարը Թուրքիա է մեկնել փետրվարի 15-ին, որտեղ հանդիպել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօլուի հետ։ Նա նաև այցելել է աղետի գոտի` Ադիյաման, որտեղ էլ հանդիպել էր որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ՀՀ փրկարարական խմբին։
Միրզոյանն իր պաշտոնավարման ընթացքում երկրորդ անգամ է այցելել Թուրքիա։ 2022 թվականի մարտին նա մասնակցել էր Անթալիայում կազմակերպված դիվանագիտական ֆորումին, որտեղ բանակցել էր Չավուշօղլուի հետ։
Նմանատիպ հոդվածներ
«Ունենք համաձայնություն վերանորոգել Անիի կամուրջը». Միրզոյանի և Չավուշօղլուի հայտարարությունները
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նշանակալի է համարել հայ գործընկեր Արարատ Միրզոյանի այցը Անկարա աղետալի երկր...
Փաշինյանը` Անիի կամրջի հնարավոր բացման մասին
Հայ–թուրքական սահմանին գտնվող Անիի կամրջի հնարավոր բացմանը Հայաստանում նախապես պատրաստվել էին։ Այս մասին այսօր ՀՀ...
Փաշինյանն ու Ալիևը կմեկնեն Մյունխեն. նախատեսվո՞ւմ է արդյոք հանդիպում
Նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Մյունխենի անվտանգության համաժողովին։Նախատեսված են մի շար...
Սպասվո՞ւմ է արդյոք Փաշինյան-Ալիև հանդիպում. Կառավարությունից պատասխանում են
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հ...