Հայրը մոտեցել է պարեկներին և նշել, որ իր 5-ամյա տղան ուժեղ ցնցման մեջ է․ երեխայի կյանքը կարողացել են փրկել

Այսօր՝ փետրվարի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Արմեն Մկրտչյանին և Արտաշես Կոստանյանին է մոտենում մի տղամարդ, ով հայտնում է, որ իր 5-ամյա տղայի ինքնազգացողությունը վատացել է, ուժեղ ցնցման մեջ է, սակայն քանի որ իր ուշքն ու միտքը երեխային րոպե առաջ հիվանդանոց հասցնել է, ինքն ի իճակի չէ ավտոմեքենան վարել։

Նույն պահին Ա․ Մկրտչյանն ու Ա․ Կոստանյանը երեխային և երեխայի մորը տեղափոխում են իրենց ծառայողական ավտոմեքենան և շտապ մոտեցնում «Արաբկիր» բժշկական կենտրոն, որտեղ էլ  բուժաշխատողներն իրենց փայլուն աշխատանքով կարողանում են նախ առաջին բուժօգնությունը ցուցաբերել երեխային, ապա փրկել նրա կյանքը։ 

 

Ճիշտ է՝ 1-2 օր երեխան կմնա իրենց հսկողության տակ, բայց վստահ ենք, որ երեխայի կյանքին այլևս վտանգ չի սպասում։

 

Քաղաքականություն

Պատահարներ