Ամուսինը 1,2 միլիոն դոլար է շահել և թաքցրել կնոջից, սակայն վերջինս կարողացել է ստանալ իր մասը․ Չինաստան

Չինաստանում դատարանը պարտավորեցրել է տղամարդուն փոխհատուցում վճարել կնոջը՝ ավելի քան մեկ տարի վիճակախաղի շահումները նրանից թաքցնելու համար, գրում է Oddity Central-ը։ Չժոու անունով տղամարդը 2021 թվականին վիճակախաղով շահել է 1,2 միլիոն դոլար։ Կնոջ հետ նորություններով կիսվելու փոխարեն՝ նա շարունակել է իրեն այնպես պահել, ասես ոչինչ չի եղել։ Ավելին, չինացին գումարի մի մասը փոխանցել է քրոջը և նույնիսկ օգնել է բնակարան գնել իր նախկին սիրելիի համար, սակայն կինը մնացել է անտեղյակ։

 

Երբ Չժոուի կինն իմացել է խաբեության մասին, նա ամուսնալուծության հայց է ներկայացրել և դատարանի միջոցով պահանջել շահումների մի մասը: Դատավորը բավարարել է հայցվորի հայցը՝ չինացուն պարտավորեցնելով ջեքփոթի 60 տոկոսը վճարել նրա նախկին կնոջը։ Հաղորդվում է, որ կողմերից ոչ մեկը վերաքննիչ բողոք չի ներկայացրել:

Քաղաքականություն

Պատահարներ