Հասարակություն

Քահրամանմարաշում ավերված բարձրահարկի կառուցապատողը ձևացել է երկրաշարժից տուժած և փորձել լքել երկիրը

Քահրամանմարաշում ավերված բարձրահարկի կառուցապատողը ձևացել է երկրաշարժից տուժած և փորձել լքել երկիրը

Թուրք իրավապահները ձերբակալել են Հաթայի շրջանում տեղի ունեցած աղետի ժամանակ ավերված բարձրահարկերից մեկի կապալառուին։ Տղամարդը փորձել է փախչել արտերկիր, սակայն այժմ նա պետք է պատիժը կրի ճաղերի հետևում։ Նշվում է, որ տղամարդը արդարադատությունից թաքնվում էր հյուրանոցում՝ ձևանալով, թե նույնպես երկրաշարժի զոհ է։ Այս մասին հայտնում է Cumhuryiet-ը:

 

Ըստ ԶԼՄ-ների՝ ոստիկանությունը ձերբակալել է Օմեր Ջիհանին Անթալիայի հյուրանոցներից մեկում, որտեղ նա ընտանիքի հետ թաքնվում էր իրավապահներից։ Քննիչների խոսքով՝ Ջիհանին է պատկանում Cihan İnşaat ֆիրման, որը պատասխանատու է Հաթայի շրջանի Քահրամանմարաշ քաղաքի ավերված բնակարանային համալիրներից մեկի կառուցման համար։

 

Տղամարդը ընտանիքի հետ պատրաստվում էր հեռանալ Թուրքիայից։ Ձերբակալությունից հետո Ջիհանին բերման են ենթարկել, իսկ հաջորդ օրը դատարանը նրան կալանավորել է:


Փետրվարի 12-ին Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտնել է, որ131 մարդու ձերբակալության օրդեր է տրվել: Երկրի արդարադատության նախարարը խոստացել է պատժել բոլոր մեղավորներին:
 

Գրել էինք նաև, որ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերի պատճառով իշխանությունները որոշել են քանդել Նուրդաղի քաղաքը, քանի որ այն հնարավոր չէ վերականգնել։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250