Հասարակություն

Թուրքական բեռնատարները «Վերին Լարսի» անցակետով կանցնեն առանց հերթի

Թուրքական բեռնատարները «Վերին Լարսի» անցակետով կանցնեն առանց հերթի
Թուրքական բեռնատարները կկարողանան առանց հերթի անցնել «Վերին Լարս» անցակետը։ Այսօր հայտարարել է Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն։«Թուրքիայում սարսափելի տարերային աղետ է տեղի ունեցել։ Հիմա…

Թուրքական բեռնատարները կկարողանան առանց հերթի անցնել «Վերին Լարս» անցակետը։ Այսօր հայտարարել է Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն։

«Թուրքիայում սարսափելի տարերային աղետ է տեղի ունեցել։ Հիմա բոլորը միավորվել են՝ օգնելու երկրաշարժից տուժածներին։ Մենք որոշել ենք բաց թողնել թուրքական բեռնատարները «Վերին Լարս»-ով առանց հերթի։ Կարծում եմ՝ հիմա դա ճիշտ կլինի»,- գրել է նա թելեգրամում։

Հյուսիսային Օսիայի ղեկավարը հայտնել է նաև, որ, ըստ երթևեկության կազմակերպման տարածաշրջանային կենտրոնի տվյալների, այժմ մոտ 2300 մեքենա կա դեպի պետական սահման շարժվող ծանր բեռնատարների էլեկտրոնային հերթում։ Նրանց մոտ 20%-ը մեկնում է Թուրքիա։

Մենյայլոն նշել է,  որ «մենք նրանց համար «կանաչ միջանցք» կկազմակերպենք»։

Նմանատիպ հոդվածներ

Գնահատե՛ք հայ փրկարարների աշխատանքը և շնորհակալություն հայտնե՛ք. վրացի բանաստեղծը ամոթանք է տվել թուրքերին ու ադրբեջանցիներին

Վրացի բանաստեղծ, լրագրող Լևան Ցալուգելաշվիլին մեկնաբանել է երկրաշարժից տուժած Թուրքիային հայ փրկարարների օգնությունը նշե...

«Hummer»–ի վարորդը մեքենան լիցքավորելու համար գումար է պահանջել պարեկներից. ենթադրաբար եղել է թմրանյութի ազդեցության տակ. ՔԿ

2023թ․ փետրվարի 11-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջ...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250