ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սուրեն Պապիկյանն այցելել է ԶՈւ խաղաղապահ բրիգադ
Շարունակվում են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցերը ՊՆ զորամասեր:
Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը:
Փետրվարի 11-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ԶՈւ խաղաղապահ բրիգադ, զրուցել զորամասի սպայակազմի հետ:
Նախարար Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ, ծանոթացել նրանց ծառայողական կենսագրությանը, հետաքրքրվել սոցիալ-կենցաղային պայմաններով, լսել հուզող հարցերը:
Սուրեն Պապիկյանը կարևորել է բրիգադի ծառայությունը խաղաղապահ առաքելություններ իրականացնելիս:
Պաշտպանության նախարարն ընդգծել է, որ բարեփոխումների շրջանակում Զինված Ուժերում ներդրվող ծրագրերի նպատակն է բարձրացնել զորքերի մարտունակությունը, մարտական պատրաստությունը, ինչպես նաև բարելավել սպայակազմի սոցիալական պայմանները:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կանադան Ուկրաինա է ուղարկել առաջին Leopard տանկը
Առաջին Leopard 2 տանկն արդեն թռչում է Ուկրաինա: Տանկն ուղարկել է Կանադան։ Կադրերը հրապարակել է Կանադայի պաշտպ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջրային անօդաչուների օգնությամբ հարված է հասցվել Օդեսայի մարզի կամրջի հիմնասյուներին
Ջրային անօդաչուների օգնությամբ հարված է հասցվել Օդեսայի մարզի կամրջի հիմնասյուներին: Համացանցում կադրեր են հրապարակվել:&...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել են Բրյանսկի շրջան ուկրաինական դիվերսիոն խմբի ներխուժման կադրերը
Հրապարակվել են Բրյանսկի շրջան ուկրաինական դիվերսիոն խմբի ներխուժման կադրերը: Ավելի վաղ հարցազրույցի ժամանակ դիվերսիոն խմ...
Իրանը ցուցադրել է «Շահեդ-136» մարտավարական կամիկաձե անօդաչուն
Հզոր «Էմադ» բալիստիկ հրթիռը եւ «Շահեդ-136» մարտավարական կամիկաձե անօդաչուն ցուցադրվել են շաբաթ օրը Թեհրանում Իսլամական հ...