Քաղաքապետարանը տարին սկսել է կրծողների դեմ պայքարելով, որքան գումար է ծախսվել. Ժողովուրդ
Երեւանի քաղաքապետարանը տարին սկսել է կրծողների դեմ պայքարելով:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ այդ նպատակով մի քանի տասնյակ միլիոն գումար է ծախսվել:
«Լրատվամիջոցին հայտնի դարձավ, որ Երեւանի քաղաքապետարանը, Կենտրոն, Նորք-Մարաշ եւ Արաբկիր վարչական շրջանները դեռատիզացիոն ծառայության համար պետական բյուջեից ընթացիկ տարում ծախսելու են ընդհանուր 30 մլն 829 հազար դրամ կամ 77 հազար դոլար:
Պայմանագիրը կնքվել է երկու՝ «Դավ-Հակ» եւ «Վահ Գրիգ» ընկերությունների հետ: Օրինակ՝ «Դավ-Հակ» -ի հետ կնքած պայմանագիրը 2-3 չափաբաժնով է, որի ընդհանուր արժեքը կազմում է 12 մլն 511 հազար դրամ, իսկ «Վահ Գրիգ» ընկերության պայմանագրի արժեքը 18 մլն 318 հազար դրամի չափով է:
Նշենք, որ ամիսը 3 անգամ պետք է պայքար իրականացվի կրծողների դեմ մեխանիկական եղանակով՝ թակարդ, վերշա, եւ քիմիական մեթոդով՝ օգտագործելով թունաքիմիկատներ, որոնք արգելված չեն ՄԱԿ-ի կողմից եւ թույլատրված են ՀՀ առողջապահության նախարարության կողմից:
Թվում էր, որ բազմաբնակարան շենքերի մուտքերում տեղակայված աղբամուղները զոդելուց հետո կրծողները կվերանան, բայց ոչ. դեռ դրանց դեմ պայքարի համար մեծ գումարներ են փոխանցվում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է եղել Թուրքիա ուղարկված բեռնատարներում
Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե բեռնատարները ինչ են տեղափոխել Թուրքի...
Գնահատե՛ք հայ փրկարարների աշխատանքը և շնորհակալություն հայտնե՛ք. վրացի բանաստեղծը ամոթանք է տվել թուրքերին ու ադրբեջանցիներին
Վրացի բանաստեղծ, լրագրող Լևան Ցալուգելաշվիլին մեկնաբանել է երկրաշարժից տուժած Թուրքիային հայ փրկարարների օգնությունը նշե...
«Համմերի» 25-ամյա վարորդը հայտնաբերվել և ձերբակալվել է
«Համմերի» 25-ամյա վարորդը փետրվարի լույս 11-ի գիշերը հայտնաբերվել ու ձերբակալվել է, հայտնում են Ոստիկանությունից։ Ըստ հա...
«Hummer»–ի վարորդը մեքենան լիցքավորելու համար գումար է պահանջել պարեկներից. ենթադրաբար եղել է թմրանյութի ազդեցության տակ. ՔԿ
2023թ․ փետրվարի 11-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջ...